12:16 , 12 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Եվրամիությունը գաղտնի 320 միլիոն ֆունտ է ծախսել անօդաչու լրտեսող համակարգերի զարգացման վրա, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Statewatch կազմակերպության զեկույցին, որը զբաղվում է քաղաքացիական ազատությունների պաշտպանությամբ:
Մասնավորապես, ոչ Եվրախորհդարանում, ոչ էլ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկումներ անց չեն կացվել անօդաչու համակարգերի զարգացման վերաբերյալ: Զեկույցում նշված է, որ չնայած Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրապարակայնորեն դեմ է արտահայտվել դրան, Լոնդոնը մոտ 46 միլիոն ֆունտ է հատկացրել ծրագրի համար:
Statewatch-ը բացահայտել է, որ Եվրամիության բյուջեով 70 միլինո եվրո է հատկացվել օդային փոխադրումների ոլորտի կարգավորման անվան տակ, որն իրականում ուղղված է անօդաչու լրտեսող սարքերի զարգացմանը: