12:10 , 12 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Կանադայի կառավարությունը 2015-2016թթ. կանխատեսում է դաշնային բյուջեի պրոֆիցիտ 6.4 միլիարդ կանադական դոլարի չափով (5.79 միլիարդ ԱՄՆ դոլար): Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ջեյս Ֆլաերտին ՝ խորհրդարանի համայնքների պալատին ներկայացնելով 2014-2015թթ. ֆինանսական տարվա բյուջեն:
Նախարարի խոսքերով՝ ընթացիկ ֆինանսական տարում, որը կավարտվի մարտի 31-ին, ծախսերի եկամուտը կգերազանցվի 16.6 միլիարդ դոլարով, իսկ հաջորդ տարի՝ դեֆիցիտը նախատեսվում է կրճատել մինչև 2.9 միլիարդ դոլար: Ինչպես ընդգծել է Ֆլաերտին, բյուջեի պրոֆիցիտի դեպքում կառավարությունն ավելի շատ հնարավորություն կունենա պաշտպանել կանադացիներին ապագա տնտեսական ճգնաժամերից:
«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ մեր երկիրը կկարողանա հաղթահարել տնտեսական փոթորիկը, եթե երբևէ այն ծագի»,- ասել է նախարարը: