Փոքր ժամանակ ես շատ չարաճճի էի, չլսող և սուտասան, երևի դա է պատճառը, որ դերասան եմ դարձել, այլ բացատրություն ես չունեմ:
Մարդիկ ինձ շատ քիչ են ճանաչում, իրենք գիտեն իմ աշխատանքները:
Աստղ լինելն այդքան էլ հաճելի չէ, սակայն որոշ առավելություններ իհարկե կան. օրինակ` մոնտաժի ժամանակ ամեն ինչ չէ, որ կկարողանան կտրել առանց իմ համաձայնության:
Հանրաճանաչ ինձ դարձրեց «Օսկարը», այլ ոչ թե 17 տարվա քրտնաջան աշխատանքս:
Դերասան դառնալուց առաջ ես հասարակ աշխատավոր տղա էի Քվինս թաղամասից:
Ես սիրում եմ գաղտնիքներ պահել այնքան ժամանակ, քանի դեռ դա վնասակար չէ այլ մարդկանց համար:
Ես սիրում եմ աշխատել Ռոման Պալանսկու հետ, նա իսկական հանճար է: Մեկ-մեկ ինձ թվում է, որ նա գերմարդ է, քանի որ անհնար է անցնել այն ամենի միջով, ինչի միջով որ նա է անցել:
