Մամուլի ազատության տեսանկյունից Հայաստանն ամենաազատն է տարածաշրջանում. «Լրագրողներ առանց սահմանների»


10:28 , 12 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Մամուլի ազատությունը պաշտպանող «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը, որում ներառվել է 180 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

Զեկույցի հեղինակները նշում են, որ աշխարհի տարբեր անկյուններում ծավալվող հակամարտությունները բացասական ազդեցություն են ունեցել լրատվության ու լրագրողների ազատության վրա։ Վարկանիշային աղյուսակում ներառված որոշ երկրներում ոտնահարվել է լրագրողների տեղեկացնելու ու քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը՝ ելնելով ազգային անվտանգության շահերից։ Ըստ մասնագետների՝ այս միտումը տարածվում է ամբողջ աշխարհում՝ լուրջ վտանգ ներկայացնելով մամուլի ազատության համար։

Զեկույցի լավագույն տասնյակում տեղ են գտել հետևյալ երկրները՝ Ֆինլանդիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լյուքսեմբուրգ, Անդորա, Լիխտենշտեյն, Դանիա, Իսլանդիա, Նոր Զելանդիա, Շվեդիա։ Մինչդեռ ԱՄՆ-ն 13 հորիզոնականով հետընթաց է արձանագրել և գտնվում է 46-րդ հորիզոնականում։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիտրեան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ