Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը մարտի 2-ի լուսաբացը կդիմավորեն Մյասնիկյանի արձանի մոտ


10:20 , 12 փետրվար, 2014

Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը մարտի 2-ի լուսաբացը կդիմավորեն Մյասնիկյանի արձանի մոտPanorama.am-ը գրում է.

Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամներ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը որոշել են մարտի 2-ի լուսաբացը դիմավորել Մյասնիկյանի արձանի մոտ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը: 

«Այսօր Սասուն Միքայելյանի հետ որոշեցինք Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել ենք Մարտի 1-ի, լույս 2-ի գիշերը՝ 2008 թվականին: Ըստ այդմ, 2014 թվականի Մարտի 1-ի երեկոյան, ժամը 21.00-ին Սասուն Միքայելյանի հետ կլինենք Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ կանցկացնենք ողջ գիշերը, այնտեղ կդիմավորենք Մարտի 2-ի լուսաբացը. մի բան որ չհաջողվեց 2008-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ