Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման հարցը կարող է քննարկվել փետրվարի վերջին


10:12 , 12 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ենթադրում է, որ Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հնարավոր հանդիպման հարցը կարող է քննարկվել փետրվարին՝ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հերթական հանդիպման ընթացքում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

Ռուսաստանի նախագահը երկուշաբթի ասել էր, որ պատրաստ է հանդիպել իր վրացի գործընկերոջ՝ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, եթե վերջինս նման ցանկություն հայտնի։ Վրաստանի նախագահն իր հերթին նշել էր, թե կվերլուծի Պուտինի այս խոսքերը, իսկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել։

Երկու երկրների ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսված է փետրվարին՝ Պրահայում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ