12:20 , 12 փետրվար, 2014 
Բոլորը կարող են ուտել մարդկային միս կամ սեփական մարմնի որոշ հատվածներ տրամադրել ընթրիքի համար, սակայն միայն կամավոր սկզբունքներով: Հենց նման որոշում էլ կայացրել է 22-ամյա ճապոնացի խոհարար Մաո Սուգիյաման, ով Twitter-ում տեղադրել է իր սեռական օրգաններից պատրաստված ապուրի վաճառքի հայտարարությունը:
Անհասկանալի պատճառներով սկսնակ խոհարարը իրեն անսեռ է համարել և վիրահատական ճանապարհով հեռացրել է իր սեռական օրգանները, այնուհետև առաջարկել է Twitter-ի օգտատերերին ընթրել այդ ապուրով՝ վճարելով դրա համար 250 դոլար: Սեռական օրգանները բավարար եղան 5 չափաբաժնի համար: Ճապոնացիները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին և այնքան շատ ցանկացողներ եղան, որ Սուգիյաման ստիպված եղավ ինքն ընտրել այդ մի քանի «հաջողակներին»:
Որոշ օգտատերեր խոհարարի առաջարկը վիրավորական և անօրինական համարեցին և դիմեցին ոստիկանություն: Սակայն այնտեղ հայտարարեցին, որ մարդակերությունը, եթե այն կապված չէ բռնության և սպանության հետ, Ճապոնիայում օրենքով արգելված չէ, այնպես որ, եթե չեք ցանկանում ուտել որևէ մեկի սեռական օրգանները, մի խանգարեք նրանց, ովքեր որ ցանկանում են: