09:40 , 12 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Տարբեր ազգությունների մոտ 250 զբոսաշրջիկներ արգելափակվել են Պերուի Լա Կոնվենսիոն մարզում՝ ինկերի հանրահայտ քաղաք Մաչու-Պիկչու գնալու ճանապարհին: Պատճառը կամրջի փլուզումն է:
Ոստիկանության տվյալներով՝ ներկայում ճանապարհորդները տեղափոխվել են Ագուաս Կալիենտես բնակավայր, որտեղից կտարհանվեն երկաթուղով: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Կամրջի փլուզման պատճառը վերջին օրերին երկրում տեղացած հորդառատ անձրևներն են: