09:32 , 12 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ լուծված է համարում պարտադիր կուտակային կենսաթոշակների հետ կապված հարցը, որի կապակցությամբ փետրվարի 10-ին ընկերության շենքի դիմաց բողոքի ցույց էին իրականացրել մի քանի տասնյակ աշխատողներ՝ դեմ արտահայտվելով նոր համակարգին:
Վիկտոր Ռեբեցը նախ ընդգծեց, որ երկու օր առաջ շենքի դիմաց հավաքվածներից ոչ բոլոր մարդիկ էին իրականում իրենց աշխատակիցները, իսկ հետո ավելացրեց, որ ինքն անձամբ է խոսել նրանց հետ և բացատրել մի քանի կարևոր հանգամանքներ:
«Իմ տված պարզաբանումից հետո, որը մոտ 45 րոպե տևեց, նրանց մոտ գրեթե հարցեր չմնացին: Ես բացատրեցի, որ նախ մեր ընկերությունը աշխատավարձերի համակարգում նախորդ տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ է կատարել ու դրանք հարմարեցրել 2014թ-ի ներդրվող կուտակային համակարգին: Մենք այդ փոփոխությունները կատարել ենք ի շահ երիտասարդների, աշխատակիցների»,- ասաց նա և ընդգծեց, որ եթե Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ երկրում միջին աշխատավարձը բարձրացել է 5%-ով, ապա իրենց ընկերությունում՝ 10%-ով:
Հիշեցնենք, որ փետրվարի 10–ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ Տիգրան Մեծ փողոցի վրա՝ ընկերության շենքի առջև, բողոքի ակցիա էին անցկացնում՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Նրանց էին միացել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները: Ընկերության աշխատակիցները պահանջում էին, որ ընկերության ղեկավար կազմից որևէ մեկը պարզաբանի, թե ինչու են իրենց աշխատավարձից պահումներ արել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ