«Հրապարակ». Ալիկ Հարությունյանը նշանակվել է ԱԳ նախարարի խորհրդական


09:24 , 12 փետրվար, 2014

«Մենք երեկ գրել էինք, որ ՀՀ 2-րդ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հեռոատառադիոխորհրդի նախկին նախագահ Ալիկ Հարությունյանը նշանակվելու է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։ Երեկ տեղեկացանք, որ հրամանն արդեն եղել է։ Դատելով այն բանից, որ ԱԳՆ կայքում նախարարի խորհրդականների ցանկում նրա անունը դեռ չկա, նշանակումը եղել է վերջին օրերին։

Թերևս Ալիկ Հարությունյանի համար այս պաշտոնը ժամանակավոր է, ընդամենը տրամպլին դեսպան դառնալու ճանապարհին։ Չնայած անցած տարի, երբ գրել էինք, որ ուզում է Ֆրանսիայում դեսպան նշանակվել, կտրականապես հերքում էր, թե դիվանագիտական աշխատանքն իր ջահելությունն էր՝ 27-28 տարեկան հասակում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։