Ալժիրի ավիավթարից միակ ողջ մնացածը հոսպիտալացվել է


08:10 , 12 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Միակ մարդը, ով ողջ է մնացել երեկ Ալժիրում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, գլխի վնասվածքներով հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:

Հաղորդվում է, որ ռազմատրանսպորտային ինքնաթիռի հետևանքով զոհվել է 77 մարդ: Ճշտված տվյալներով՝ վթարի պահին օդանավում եղել է 78 մարդ՝ ներառյալ անձնակազմի 4 անդամները: 

Նշվում է, որ տուժած զինծառայողին վթարի վայրից ոչ հեռու գտնվող ռազմաբազայում օգնություն են ցուցաբերել, որից հետո ուղղաթիռով տեղափոխել մայրաքաղաք:

Դեպքը տեղի էր ունեցել երեկ առավոտյան: С-130 «Հերկուլես» օդանավն անհայտ պատճառներով վթարվել էր երկրի հարավից հյուսիս-արևելք շարժվելիս: Որպես ավիավթարի հնարավոր պատճառ՝ նշվում են եղանակային վատ պայմանները: