Երբ արվեստից հեռու առանձնյակը ճանաչվում է տարվա լավագույնը... Երբ քֆուր-քյաֆարը համարվում է հումոր..


07:38 , 12 փետրվար, 2014

երբ պոռնիկը խոսում է բարոյականությունից....
երբ փալասը խոսում է գեղագիտությունից...
երբ իմպոտենտը խոսում է առողջ սեռական հարաբերությունից...
երբ սարից իջած չոբանը խոսում է բարեկրթությունից...
երբ ստրկամիտ ռուսամետ/ամերիկամետ/եվրոպամետը խոսում է հայրենասիրությունից...
երբ բազմավաստակ գ**թը ճանաչվում է տարվա ցանկալի տղամարդ...
երբ նառկաման ու ալկաշ բոմժը խոսում է սերունդներ կրթելու մասին...
երբ պիղծ շնաբարոն խոսում է հավատից...
երբ տարփամոլ էգը՝ կրծքերը բացած, խոսում է ընտանեկան արժեքներից...
երբ արվեստից հեռու առանձնյակը ճանաչվում է տարվա լավագույնը...
երբ քֆուր-քյաֆարը համարվում է հումոր..

....
....
....

հասկանում ես, որ հեռակառավարման վահանակի սխալ կոճակ սեղմելով՝ կանգ ես առել հայկական հեռուստատեսության վրա...

ՀԳ. Թո՛ղ ինձ ներեն իմ բոլոր իգական սեռի ընկերները, ուղղակի չէի կարող իրերն իրենց անուններով չկոչել...