ԱՄՆ-ն իրեն Սիրիայում ռազմական գործողությունների իրավունք է վերապահում. Օբամա


23:52 , 11 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն Սիրիայում ռազմական գործողություններ անցկացնելու իրավունք է վերապահում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Համապատասխան հայտարարությունն Օբաման արել է Փարիզում` Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

«Ես միշտ ասում եմ, որ ինձ վերապահում եմ այդ իրավունքը»,- ասել է նախագահը` հիշեցնելով, որ 2013-ի աշնանը ռազմական գործողությունը նպատակահարմար է համարվել:

Օբամայի խոսքերով` ԱՄՆ-ն ուսումնասիրում է Սիրիայի հակամարտության լուծման բոլոր հնարավոր միջոցները, սակայն ներկայումս առաջնային է հանդիսանում քաղաքական կարգավորումը: