23:44 , 11 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
«Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները անիմաստ են համարում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուց բացի այլ ձևաչափով «գազային» համաձայնագրերը քննարկելը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյոք համաձայն կլինեն հարցը քննարկել խորհրդարանական կամ հասարակական լսումների ընթացքում, նշեց, որ այդ խնդիրը իրենք համարում են լրջագույն ու հրատապ, որով պետք է զբաղվի ժամանակավոր հանձնաժողովը և լրջագույն ուսումնասիրություն կատարի:
«Մենք խորհրդարանում հարցի հետ կապված մեր տեսակետներն արդեն արտահայտել ենք ու հիմա նորից գալ ու ներկայացնել խորհրդարանական լսումների կամ աշխատանքային նիստի ընթացքում, ուղղակիորեն ոչինչ չի տալու, և դա խնդրի լուծում չէ: Պետք է ստեղծվի հանձնաժողով, ներգրավվեն լուրջ մասնագետներ, պետք է 3 հիմնարար հարցերը ստանան իրենց պատասխանները՝ որտեղի՞ց է կուտակվել 300 մլն դոլար պարտք, ինչո՞վ է բացատրվում այն հսկայական տարբերությունը, որը առկա է սահմանին վճարվող գնի և աբոնեմենտին տրվող գնի միջև և ինչո՞ւ կնքվեց մի պայմանագիր, համաձայն որի՝ մինչև 2043թ-ը պահպանվում է անընդունելի ստատուս քվո ՀՀ-ի համար»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ