Եկեղեցին չի խրախուսում, բայց նաև չի դատապարտում Սուրբ Սարգսի տոնի նախօրեին աղի բլիթ պատրաստելու ավանդույթը


22:49 , 11 փետրվար, 2014

Եկեղեցին չի խրախուսում, բայց նաև չի դատապարտում Սուրբ Սարգսի տոնի նախօրեին աղի բլիթ պատրաստելու ավանդույթըLife.panorama.am-ը գրում է.

Հայ Առաքելական Եկեղեցին չի խրախուսում, բայց նաև չի դատապարտում երիտասարդների և սիրահարների բարերար Սուրբ Սարգսի տոնի հետ կապված ժողովրդական ավանդույթները, նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիան» նա նշել է. «Այդ ավանդությունները որևէ կապ չունեն մեր եկեղեցու հետ, այնուամենայնիվ, մարդիկ դրանց հետևում են և վերաբերվում հույսով։ Մենք ոչ մի դեպքում կոչ չենք անում հետևել այդ ավանդույթներին և չափազանց մեծ ուշադրություն հատկացնել դրանց, եթե աղի բլիթ ուտելու ցանկություն, ամեն դեպքում, առաջանում է, ապա եկեղեցին դրան դեմ չէ», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա` հիշեցնելով, որ տոնը նշվելու է փետրվարի 15–ին։

Սուրբ Սարգիսը (285-337) հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է, որին խիզախության համար Բյուզանդիայի կայսր Կոնստանդինոսը նշանակել է Հայաստանի հետ սահմանակից Կապադովկիայի իշխան և զորավար։ Քրիստոնյաների հետապնդումների ժամանակ Սուրբ Սարգիսը լքել է կայսրությունը և ապաստան գտել քրիստոնյա Հայաստանում։ Երբ Պարսկաստանի թագավոր Շապուհը պահանջել է Սուրբ Սարգսից խոնարհվել կրակի առջև և զոհաբերություն անել, Սուրբ Սարգիսը հրաժարվել է և կործանել է զոհասեղանը։

Սուրբ Սարգիս զորավարի օրը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսերով: Ըստ ավանդույթի, հայ երիտասարդությունն այցելում է Սբ. Սարգսի եկեղեցիներ՝ բոլոր երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի օրհնությունը ստանալու համար: Այդ օրը բոլոր երիտասարդներն աղոթում են և խնդրում Սրբին իրենց աղոթքը հասցնել Բարձրյալին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ