Բոլոր բողոքողները վարչապետի կողմից պետք է ներկայացվեն որպես հիվանդներ


21:25 , 11 փետրվար, 2014

Քանի որ ընդդեմ պարտադիր կուտակայինի նախորդ օրվա ներկայացման բոյկոտը օպերայի տնօրենի կողմից ներկայացվել է որպես երեք անձի հիվանդություն, ապա նորարարության սիրահար վարչապետի կողմից այդ դրվագը պետք է ըստ արժանվույն գնահատվի և «տեղայնացվի» հանրապետական մակարդակով՝ բոլոր բողոքողներին ներկայացնելով որպես հիվանդներ (ավելի լավ կլինի՝ որպես հոգեկան հիվանդներ)՝ տեղավորելով համապատասխան վայրերում: Կարծում եմ, որ պատմությունն էլ ըստ արժանվույն գնահատի վարչապետի գործը: