19:48 , 11 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ժնևում սիրիական ընդդիմությունը հրաժարվում է ժնևյան կոմյունիկեի իրագործումից, քանի որ չի ցանկանում քննարկել ահաբեկչության հարցը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը:
«Այսօր ևս մեկ ապարդյուն օր էր, քանի որ ընդդիմությունը պնդում է, որ Սիրիայում ահաբեկչություն չկա, և նրանք չեն ցանկանում քննարկել այս հարցը բանակցություններում: Այսպիսով նրանք խափանոմ են ժնևյան կոմյունիկեի ամբողջ ծավալով իրագործման հնարավորությունը»,- հայտարարել է Միկդադը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Ժնևում մեկնարկել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի միջնորդությամբ: