Flappy Bird-ը հեռացրել են՝ խաղացողների կախվածության պատճառով


21:11 , 11 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Flappy Bird-ը հեռացվել է App Store-ի և Google Play-ի խանութներից՝ խաղացողների մոտ կախվածություն առաջացնելու պատճառով: Այդ մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է նախագծի ստեղծող Նգուեն Դոնգը, գրում է lenta.ru-ն:

Խաղի հիմնադիրը բացատրել է, որ ի սկզբանե Flappy Bird-ը նախատեսված է եղել որպես մի քանի րոպե անցկացնելու միջոց: Սակայն այնուհետ պարզվել է, որ գեյմերները տարվում են խաղով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ