Մայրաքաղաքում հայտնաբերվել են թերի մակնշված և ժամկետանց ձվեր


18:10 , 11 փետրվար, 2014

Մայրաքաղաքում հայտնաբերվել են թերի մակնշված և ժամկետանց ձվերPanorama.am-ը գրում է.

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումների արդյունքում հայտնաբերել է թերի մակնշված կամ ժամկետանց ձվերի խմբաքանակ: Panorama.am-ի թղթակցին Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը հայտնեց, որ  ձվի նշված խմբաքանակը հայտնաբերվել է մայրաքաղաքում և շուկայից ամբողջությամբ դուրս է բերվել:

Ըստ նրա` թերի մակնշմամբ ձվերը ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, իսկ ժամկետանց ձվերի վաճառքը կասեցվել և ոչնչացվել է: Մինչև փետրվարի 13-ը Ծառայությունը կշարունակի դիտարկումներ անցկացնել ձվի շուկայում: 

«Եթե հայտնաբերվեն թերի մակնշված կամ ժամկետանց ձվեր, դրանց վաճառքը կկասեցվի: Մեր ուշադրության կենտրոնում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի խանութները»,- նշեց Ա.Սուքիասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ