17:52 , 11 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
«Եվրամիությունը Հայաստանին չի դիտարկում որպես ինքնուրույն, անկախ երկիր և դա միայն իշխանությունների մեղավորությունն է»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս, անդրադառնալով վերջին զարգացումներին, ասաց. « Երբ ոչ ինքնուրույն երկիրը սկսում է խոսել Լեռնային Ղարաբաղի մասին, եվրոպացիները իրենք իրենց մեջ սկսում են հարց տալ` սա Հայաստա՞նն է խոսում Ղարաբաղի մասին, թե՞ Ռուսաստանը, այսինքն` երրորդ երկրի կողմից գազային կամ նավթային հարցերում ինչ-որ մեկին պատժելու մասին է խոսքը»:
«Հայաստանը ձախողել է այնպես, որ արևմուտքում Ղարաբաղի հակամարտությունը ընկալվում է ոչ որպես շարժում, ինչպես եղել է այն ժամանակ, երբ շարժումը նոր սկսվել էր»,- հայտարարեց Փաշինյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ