17:27 , 11 փետրվար, 2014
Մենք դուրս ենք մնացել տարածաշրջանային բազմաթիվ խոստումնալից և եկամտաբեր նախագծերից: Այս երևույթի շարունակումը կբերի մեր լրիվ մեկուսացմանը և մեր կործանմանը:
Հազվադեպ շանս է ստեղծվել տարածաշրջանային նոր հզոր նախագծերի սկզբնավորմանը` կապված Իրանի նավթա-գազային մեծ նախաձեռնությունների հետ: Եթե մեր անխելքության ու կարճատեսության պատճառով այս նախագծերից էլ դուրս մնացինք` հաշվեք, որ հանգիստ կարելի է խաչ քաշել հայոց պետականության վրա: