Աշխարհի 10 ամենասարսափելի թունելները, որտեղ ուրվականները ձեզ հանգիստ չեն տա


19:25 , 11 փետրվար, 2014

 10  Վիկտորիա զբոսայգի, Բրիսբեն

04

Ասում են, որ Բրիսբեն քաղաքի Վիկտորիա զբոսայգու երկաթուղիների ստորգետնյա անցումում 300 սմ հասակով միանձնուհու ուրվական է բնակվում: Այս պատմության աենատարօրինակ մասը ոչ թե ուրվականն է, այլ տեղի բնակչության արձագանքը: Ուրվականին առաջին անգամ տեսել են 1903, ապա՝ 1932 թ.-ին, սակայն ուրվականի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ միայն 1965 թ.-ին: 4 օրում ուրվականը մարդկանց աչքին հայտնվեց 10 անգամ: Դրանից հետո տեղացիները կորցրեցին իրենց: Մի գիշեր մոտ 5000 մարդ ուղևորվեց դեպի այդ տեղանքը: Այնքան մեծ ամբոխ էր հավաքվել, որ ոստիկանությունը ստիպված եղավ փակել մոտակայքի ճանապարհը: Ժամը 22.00-ին 1500 մարդ հավաքվեց թունելում: Նրանք բոլորը նայում էին պատերին և սպասում, թե երբ է հայտնվելու ուրվականը, իսկ ուրվականն այդպես էլ չհայտնվեց:

 9  Կապույտ ուրվականի թունել  

02
Այն ուրվականը, որն իբրև թե ապրել է այս թունելում, կապույտ գույնի է եղել: Այս մասին մեզ հայտնի է մի հետախույզի շնորհիվ: Հետախույզը փորձում էր գտնել Սկրիմինգ թունելը (թարգմանաբար՝ ճչացող թունել), սակայն նա մոլորվեց: Նա պարզեց, որ գտնվում է Թորհոլդ քաղաքի Մերիտոն թունելում: Նա պնդում էր, որ այնտեղ տարօրինակ կապույտ մեգ էր նշմարել: Այս թունելը շուտով ավելի հայտնի դարձավ, քան Սկրիմինգ թունելը: Creepy Canada հեռուստաշոուն հաղորդումներից մեկում անդրադարձավ այս հետախույզի «բացահայտմանը» և հազարավոր հեռուստադիտողների բանակ հավաքեց: Հետագայում լուրեր էին պտտվում այն մասին, որ այս թունելում երկու ուրվական կար: Դրանք թունելով երթևեկող շոգեքարշի աշխատակիցների ուրվականներն էին: Նրանք մահացել էին 1903 թ.-ին՝ այն ժամանակ, երբ շոգեքարշը վթարի ենթարկվեց: Այդ տղամարդկանցից մեկն ընկավ շոգեկաթսայի մեջ: Փրկարարները նրան այնտեղից մեծ դժվարությամբ դուրս բերեցին: Մյուս տղամարդն ընկավ բոցերի մեջ, և նրա մարմնի 90 տոկոսը պատվեց այրվածքներով: Ժամեր անց նա մահացավ մոտակա հիվանդանոցում: Տարիներ անց մի ջրանցք կառուցվեց, որը հոսում էր թունելի վերևով: Այդ ջրանցքը հեղեղեց մոտակայքում գտնվող գերեզմանոցը:

 8  Շանհայի թունել  

Օրեգոնի Պորտլենդ նահանգում կա մի թունել, որը հայտնի է Շանհայի թունել անունով: Այս թունելի հետ կապված մի սարսափելի պատմություն կա: Տղամարդկանց առևանգում էին, փակի տակ պահում և ի վերջո ստիպում աշխատել դեպի Ասիա ուղևորվող նավերի վրա: Կանանց առևանգում ու վաճառում էին՝ ստիպելով նրանց զբաղվել մարմնավաճառությամբ: Թեպետ հստակ ապացույց չկա, ըստ տարածված շշուկների՝ զոհերին տեղափոխում էին և պահում Պորտլենդի ստորգետնյա թունելներում: Ասում են, որ այս թունելներում ուրվական կա: Ոմանք ասում են, որ ուրվականը սպիտակազգեստ կին է: Ուրիշներն էլ ասում են, որ այդ վայրում լսել են տղամարդու կոպիտ ձայն: Ուրվականը երբեմն նրանց կարգադրում է հեռանալ, երբեմն էլ՝ մնալ այնտեղ:

Թունելի աշխատողները պատմում են, որ Շանհայի թունելում շրջում է Ջոշուա անունով մի իննամյա տղայի ուրվականը: Թունելի հսկիչը՝ Մայքլ Ջոնսը, ասես սարսափ ֆիլմի հերոս լինի: Այսպես մի անգամ մի լրագրող ռեպորտաժ է պատրաստելիս եղել թունելում: Այդ պահին հայտնվել է Մայքլը: Հաղորդավարը կարծել է, թե Մայքլը ուրվական է և սարսափել է նրան տեսնելով:

 7  Մեծ ցլի թունել  

09

Մեծ ցլի թունելը կարճ թունել է, որը գտնվում է Վիրջինիայում: Վիրջինիայում կա նաև Փոքր ցլի թունել: Եթե 19-րդ դարի շինարարները հումորի զգացում ունենային՝ Մեծ ցլի թունելը ավելի կարճ կլիներ, սակայն այն 4 անգամ ավելի մեծ է Փոքր ցլի թունելից: Տարածված է այն կարծիքը, որ այս վայրում սարսափելի ուրվականներ են բնակվում: Հայտնի է, որ Մեծ ցլի թունելում երկու աշխատող են մահացել: Տեղացիները նախքան այդ աշխատողների մահն էլ էին ասում, որ թունելում ուրվականներ կային: Ուրվականների մասին առասպելը առավել հայտնի դարձավ 1905 թ.-ին, երբ բեռնատար գնացքը շարքից դուրս եկավ: Գնացքի վարորդներից մեկը շտապեց թունելով վերադառնել՝ նախազգուշական դրոշներ տեղադրելու համար, սակայն նա իր կոլեգաների մոտ վերադարձավ դժգույն ու սարսափահար վիճակում: Նա ասում էր, որ այնպիսի ձայներ է լսել, որ քիչ է մնացել խելագարվի: Այս մասին լսելով՝ աշխատողները երեքով գնացին թունել՝ պարզելու համար, թե ինչ էր կատարվում այնտեղ: Նրանք լսեցին հառաչանք և ցավի ճիչեր, որոնք գալիս էին պատերի միջից: Նրանցից ամենախիզախը բարձրաձայն հարցրեց. «Ի՞նչ է կատարվում»: Պատասխանը երկար սպասել չտվեց.

- Այդ ծանր բեռը հանեք իմ մարմնից:

Վայրկյաններ անց հնչեց երկրորդ ուրվականի պատասխանը.

- Նրանք խմում էին իմ արյունը:

Գնացքի աշխատողները փորձեցին պատի մեջ անցք գտնել: Նրանք մտածում էին, որ հնարավոր է, որ ինչ-որ մեկը թաքնվել էր այնտեղ չար կատակ էր խաղում իրենց գլխին: Այնուամենայնիվ, այդպես էլ ոչ ոք չերևաց:

 6  Գոլդ Քեմփ ճանապարի թունելները

Գոլդ Քեմփը գտնվում է Կոլորադոյում: Այս 56 կմ-անոց ճանապարհին 3 թունել կա: Պայմանականորեն անվանենք դրանք առաջին, երկրորդ և երրորդ թունելներ: Ըստ մի առասպելի՝ 1987 թ.-ին այդ ճանապարհով ճամփորդում էր երեխաներով լի դպրոցական ավտոբուսը: Ավտոբուսի վերևի թունելը փլուզվեց, և ավտոբուսի վարորդն ու բոլոր ուղևորները մահացան: Ասում են, որ առաջին երկու թունելներում լսվում է երեխաների հռհռոց, իսկ երրորդ թունելի մուտքի մոտ լսվում են ճիչեր: Երբ մեքենայով անցնում ես երրորդ թունելով, մեքենայի լուսամուտների վրա ինչ-որ խորհրդավոր մատնահետքեր են մնում: Մարդիկ անգամ տեսանյութեր են տեղադրել համացանցում, որնցում պարզ երևում է, թե թունելի միջով անցնելուց հետո ինչպես են մատնահետքեր հայտնվում մեքենայի վրա: Այնուամենայնիվ, այս տեսանյութերին պետք չէ հավատալ: Մահացած երեխաների մասին ոչ մի լուր չկա 1987 թ.-ի նորություններում: Երրորդ թունելի մի մասը փլուզվել է 1987 թ.-ին, սակայն այդ փլուզման արդյունքում ոչ ոք չի տուժել: 

Շարունակելի...