Մեր մարզիկները որոշել են չմասնակցել արագավազքի մրցաշարին


17:20 , 11 փետրվար, 2014

Մեր մարզիկները որոշել են չմասնակցել արագավազքի մրցաշարինPanorama.am-ը գրում է.

Սոչիի օլիմպիական խաղերն աստիճանաբար արագություն են զարգացնում: Մրցումային պայմաններն իդեալական են: Այս հանգամանքն իր դերն ունի գրանցվող բարձր արդյունքների վրա:

Հնարավորինս լավ հանդես գալու նպատակ են հետապնդում նաև մեր դահուկավազորդները: Վարկանշային միավորներով օլիմպիական ուղեգիր նվաճած աշոցքցի դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը մարզիչների հետ լրջորեն խորհրդակցելուց հետո որոշեցին չմասնակցել այսօր մեկնարկող արագավազքի մրցաշարին, չհոգնել ու զերծ մնալ մրցումային լարվածությունից: Փոխարենը մեր մարզիչներն իրենց սաներին կհայտավորեն փետրվարի 14-ին կայանալիք 15 կմ դասական ոճի մրցումներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ