Սիրիայի ընդդիմությունը ներկայացրել է հակամարտության քաղաքական լուծման իր տարբերակը


17:08 , 11 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Սիրիայի ընդդիմությունը Ժնևում բանակցություններին ներկայացրել է փաստաթուղթ, որը պարունակում է հակամարտության քաղաքական կարգավորման տեսություն: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Մոնզեր Աքբիքը:

«Մենք այսօր նման փաստաթուղթ ենք ներկայացրել: Այնտեղ նշված են հակամարտության քաղաքական լուծման ուղիները, անցումային կառավարող մարմնի մասին դրույթներ»,- ասել է նա:

Ազգային կոալիցիայի ներկայացուցչի խոսքերով՝ ընդդիմությունը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիին խնդրել է ավելացնել բանակցային նիստերի թիվը Ժնևում և դրանք ավելի տևական դարձնել:

«Մեզ պետք է կառուցողական խոսակցություն, և մենք մտադիր չենք խաղեր խաղալ»,- նշել է Աքբիքը: