16:48 , 11 փետրվար, 2014
Հերթական հարցս լրատվամիջոցներին
Ավելի ճիշտ ոչ թե հարց, այլ առաջարկ շարքային ընթերցողից. կլինի՞, որ այսուհետ բուժհաստատություններում բուժվող մարդկանց ոչ թե հիվանդ անվանեք, այլ վատառողջ: Տարբերություն կա, չէ՞, հիվանդ մարդու և վատառողջ մարդու մեջ՝ մեր հայկական ընկալումներում:
Կլինի՞, որ չգրեք «պատահական այց», այլ մի գուցե գրեք՝ «ոչ պլանավորված այց» կամ «անսպասելի այց», թե չէ ստացում է, որ այդ պաշտոնյան լրիվ պատահաբար, ինքն իր կամքից անկախ, հայտնվել է ինչ-որ վայրում:
Մեկ էլ, խնդրում եմ, մի գրեք «քաղաքապետՆեր». պետ-պետեր, քաղաքապետերն էլ են պետեր, բան չի փոխվում: