16:32 , 11 փետրվար, 2014![]()
Ի՞նչ նպատակ կդնեիր քո առջև, եթե իմանայիր, որ չես ձախողվի:
Անկախ խոչընդոտներից, որոնք կհանդիպեն քո կյանքում, ապացուցվել է, որ նպատակի համար ակտիվորեն աշխատելն ու քայլեր ձեռնարկելը լավացնում է մարդու առողջական վիճակը: Կրքով ու ոգևորվածությամբ լցված լինելը, անկախ նրանից, օլիմպիական խաղերի՞ն ես պատրաստվում, թե ուղղակի քո առաջին օֆիսային աշխատանքն ես սկսում, կօգնի քեզ ավելի առողջ ու ամուր հոգեբանություն ունենալ, ինչպես նաև քեզ ավելի հուսառատ, երախտագետ ու ուրախ կդարձնի:
2012թ.-ին հրապարակված հետազոտության մեջ նշվել էր, որ հստակ բաների վրա կենտրոնանալն ու կարճաժամկետ ու փոքրիկ նպատակներին հասնելն է ավելի մեծ նպատակներին հասնելու գաղտնիքը: Այլ կերպ ասած, օլիմպիական ձեռքբերումների նման ձեռքբերումների ինքնուրույն հասնելն այնքան էլ դժվար բան չէ, քանի դեռ դու հավատում ես քո ուժերին:
Ստորև դիտեք օլիմպիական մարզիկների խորհուրդները, ովքեր ապացուցել են, որ չկա այնպիսի մի երազանք, որն այնքան մեծ լինի, որ հնարավոր չլինի հասնել դրան:

«Քո իրական ներուժը բացահայտելու համար նախ պետք է գտնես սեփական սահմաններդ ու այնուհետև համարձակություն գտնես ու հատես այդ սահմանները»:
Պիկաբո Սթրիթ, Ալպիական դահուկորդ

«Մենք պետք է մեծանանք երազելով: Երեխա լինելով՝ մենք մեծանում են երազանքներ ունենալով, բայց արդեն հասուն տարիքում մենք ավելի բարդ ենք դառնում ու դադարում երազել, այն ինչ, մենք պետք է միշտ երազենք»:
Հերբ Բրուքս, տղամարդկանց հոկեյի թիմի մարզիչ

«Միշտ չէ, որ հաղթել նշանակում է լինել առաջինը, հաղթել` նշանակում է լինել ավելի լավը, քան նախկինում»:
Բոնի Բլեյեր, չմշկասահորդ

«Կյանքում միակ հաշմանդամությունը վատ տրամադրվածությունն է»:
Սքոթ Հեմիլթոն, գեղասահորդ

«Եթե ես իմ ամբողջ ունեցածը տայի ու չհաղթեի, միևնույն է, ես ոչինչ կորցրած չէի լինի, մյուսները կարող են հիշել հաղթանակը կամ պարտությունը, ես հիշում եմ ճանապարհը»:
Ապոլո Անտոն Օհայո, չմշկասահորդ

«Առաջին բանը, որ պետք է անել, քո սպորտաձևը սիրելն է. երբեք մի արա դա ինչ-որ մեկին հաճոյանալու համար: Դա պետք է քոնը լինի»:
Փեգի Լեմին, գեղասահորդուհի