16:26 , 11 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Թուրքիայում շատ վանքեր ու եկեղեցիներ լքված վիճակում են։ Այն հողատարածքների սեփականատերերը, որոնց տարածքում վանքեր կան, կամ փորձում են ժխտել դրանց գոյությունը, կամ էլ գրանցում են իրենց անունով։ Սակայն այսօր վանքերն ու եկեղեցիներն իրենց տերերին վերադարձնել ցանկացողներ էլ կան։ Էվին ընտանիքը դրանցից մեկն է, գրում է Hye Tert-ը։
«Մենք չենք ցանկանում, որ այս վանքը վերանա։ Վերանորոգելու համար էլ միջոցներ չունենք։ Սա աշխարհի պատմության մի մասն է։ Ես այստեղից կոչ եմ անում բոլոր հայերին, ասորիներին և այլ ժողովուրդների, հատկապես Սուրբ Հակոբ վանքի պատմական տերերին. աշխարհի որ անկյունում էլ լինեք, եկեք, և այս վանքը ես կնվիրաբերեմ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ