16:01 , 11 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակված է Genome Biology and Evolution ամսագրում, պարզել են, թե ինչու բևեռային սպիտակ արջերը չեն մրսում:
Մասնավորապես, հետազոտության ընթացքում նրանք համեմատել են բևեռային արջի (Ursus maritimus) ու նրա հարևան ցեղակիցների գենոմները: Նշվում է, որ գիտնականներն ուսումնասիրել են 23 սպիտակ արջի, 3 գորշ արջի ու 1 սև արջի միջուկային ու միտոքոնդրիումային գենոմները:
Հաջողվել է պարզել, որ սպիտակ արջերն ունեն գենետիկ կառուցվածք, որը կապված է ազոտի օքսիդի արտադրման հետ. միացություն, որն օգտագործվում է բջիջների կողմից, որպեսզի սննդից ստացվող սննդարար նյութը վերափոխվի էներգիայի կամ ջերմության: