Կոկորդիլոսները բարձրանում են ծառերի վրա՝ տաքանալու և տարածքը հսկելու համար. հետազոտություն


15:18 , 11 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Կոկորդիլոսները բարձրանում են ծառերի վրա՝ արևի տակ տաքանալու և տարածքը հսկելու համար, ասվում է Նոքսվիլի Թենեսիի համալսարանի (ԱՄՆ) հաղորդագրությունում, փոխանցում է РИА Новости-ն։

Ոչ միայն բնակիչները, այլև գիտնականները հաճախ կարծում են, որ կոկորդիլոսներն ունակ չեն ծառ բարձրանալու։ Թենեսիի համալսարանից Վլադիմիր Դինեցը և նրա գործընկերները տեղեկություններ են հավաքել կոկորդիլոսների ծառ բարձրանալու մասին և հաստատել են այդ տեղեկությունները սեփական ուսումնասիրություններով, որոնք անցկացվել են Ավստրալիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ