Ինչու են քաղաքական ուժերը հենց հիմա պահանջում Տիգրան Սարգսյանի հրաժարականը


15:19 , 11 փետրվար, 2014

Ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանը հայտնվեց տնտեսական բավականին ծանր վիճակում, և հիմա Հայաստանի տնտեսության ամենածանր ժամանակահատվածն է: Մաքսային միությանն ինտեգրվելու արդյունքում և հաշվի առնելով հանգամանքը, որ տնտեսական ճգնաժամն աշխարհում կարծես թե վերանում է, այսուհետ Հայաստանի տնտեսությունը սկսելու է աճել: Ակնհայտ է, որ ամենադժվարին տնտեսական օրերին պատասխանատվությունն իր վրա վերցրեց Տիգրան Սարգսյանը և եթե թողնեն, որ նա շարունակի պաշտոնավարել, բնականաբար տնտեսության զարգացման արգասիքները ևս վերցնելու է իր վրա: Հետևաբար հենց այս պահին է պետք ազատվել Տիգրան Սարգսյանից, որպեսզի նա, որպես տնտեսության տապալման քավության նոխազ, հեռանա և եկող վարչապետն արդեն իր վրա վերցնի հաջողության դափնիները: Իսկ եթե Տիգրան Սարգսյանը մնա վարչապետի պաշտոնում՝ տնտեսության զարգացման և տնտեսության առաջիկա վերելքի դափնիները կվերցնի իր ուսերին ու կկոմպենսացնի տնտեսության անկման ժամանակ իր ունեցած բացասական վարկանիշը, ուստի առաջիկայում կդառնա ամենավարկանիշային ու հեռանկարային քաղաքական դեմքերից մեկը: Սա է պատճառը, որ այս պահին ամեն գնով փորձում են ազատվել Տիգրան Սարգսյանից:
Սա ևս ազնիվ է, քանի որ քաղաքական ուժերն օգտագործում են քաղաքական պահը իրենց նպատակներին հասնելու համար, բայց նրանք պետք է հասկանան, որ կան մարդիկ, ովքեր ևս հասկանում են այն, ինչ իրենք հասկացել և փորձում են իրականություն դարձնել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ֆինանսատնտեսական ճգնաժամաի հենց սկզբում դուրս եկավ կոալիցիայից, որպեսզի այսօր չկիսի տնտեսության անկման ռիսկերը, և հիմա, երբ տնտեսությումը պետք է վերելք ապրի, հայտ է ներկայացնում դարձյալ իշխանության մասը կազմելու կամ պատասխանատվություն կրելու: