14:35 , 11 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուսով է, որ ակումբը կնվաճի Գերմանիայի գավաթը:
«Մենք մտադիր ենք նվաճել Գերմանիայի գավաթը: «Այնտրախտ»-ը մրցաշրջանի առաջին հատվածում լավ խաղ էր ցուցադրում, բայց բացակայում էր արդյունքը:
Մենք նախապատրաստվում ենք հզոր մրցակցի հետ խաղին: Կան մի քանի վնասվածք ստացած խաղացողներ, բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ կարգին է:
«Վերդեր»-ի դեմ խաղում Ռոյսին փոխարինեցի՝ նրան հնարավոր վնասվածքից ապահովագրելու համար»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: