15:00 , 11 փետրվար, 2014

Մյուս տարբերակներում խաղը խաղում էին երկու թիմով, և մարզադաշտի յուրաքանչյուր կողմում դարպաս կար: Խաղացողները գնդակը փոխանցում էին իրենց թիմակիցներին՝ փորձելով գրավել հակառակորդի դարպասը: Խաղացողները հաճախ վնասվածքներ էին ստանում, քանի որ հստակ կանոնների բացակայության պատճառով նրանք ազատ էին ցանկացած ձևով իրարից խլելու գնդակը: Նախօրոք սահմանվում էր խաղի տևողությունը, և վերջում հաղթող էր ճանաչվում ավելի շատ միավորներ վաստակած թիմը:

Այս խաղը տարածված էր աղքատների և ցածր ծագումով մարդկանց շրջանում: Խաղին մասնակցում էին ձկնորսներն ու նավավարները: Նրանք բաժանվում էին երկու թիմի և ձեռքերով ու ոտքերով փորձում էին ջուրը գցել հակառակորդ թիմի անդամներին: Մրցումների համար իբրև բեմ էին ծառայում պապիրուսի նավակները, իսկ թիակներին փոխարինում էին ձողերը, որոնք օգտագործվում էին հակառակորդ թիմին պարտության մատնելու համար: Երբեմն այս խաղերը այնքան էլ նման չէին խաղի և տեղի էին ունենում հանպատրաստից՝ տարածքային վեճերը լուծելու համար:
Այս վայրագ խաղը հաճախ ավարտվում էր մասնակիցներից շատերի մահով: Գետաձիերն ու կոկորդիլոսները շրջում էին ջրերում՝ անհամբերությամբ սպասելով, թե երբ պետք է կուլ տան այն խաղացողներին, ովքեր վաղ թե ուշ ընկնելու են նավից: Այդ ժամանակաշրջանում լողն այնքան տարածված չէր, որքան այսօր, և ձկնորսներից շատերը խեղդվում էին պարզապես այն պատճառով, որ լողալ չգիտեին: Այս սպորտաձևն արտացոլվել է բազմաթիվ որմնանկարներում: Ասում են, որ նավավարները մրցում էին՝ աստվածների մոտ առաջինը հասնելու և նրանց առաջինը պատվելու համար:

Բուզկաշին ստեղծվել է 10-15-րդ դարերում թյուրքերի կողմից: Այս հնագույն խաղը մինչ այժմ էլ խաղում են: Բուզկաշին Աֆղանստանի ազգային սպորտաձևն է: Մարզիկները բաժանվում են երկու թիմի: Թիմերից յուրաքանչյուրի նպատակն է անգլուխ այծի կմախքը ձիով հասցնել նախօրոք սահմանված վայրը, որը սովորաբար շրջանակ է: Երբեմն այծի փոխարեն սովորաբար օգտագործվում է ոչխար կամ հորթ: Թալիբանի օրենքով այս մարզաձևն արգելվել է: Այս վայրագ խաղում հեծյալները զինված են լինում մտրակներով, որոնցով մտրակում են հակառակորդ թիմի անդամների ձիերին: Նրանք չպետք է մտրակներով հարվածեն հակառակորդ թիմի անդամներին, սակայն այդ կանոնը հաճախ անտեսվում է: Պարտվող թիմի ձիերն անցնում են հաղթող թիմին: Այս կատաղի մարզաձևի ծագման մասին այնքան էլ բան հայտնի չէ: Ասում են, որ Չինգիզ Խանը և իր ենթակայության տակ գտնվող մոնղոլները գողանում էին թյուրքերի անասուններին, իսկ թյուրքերը ձիերով գնում էին՝ նրանց դեմ կռվելու և իրենց անասուններին հետ բերելու:
1 Պելոտա-պերպեչուա
Պելոտա-պերպեչուան մեքսիկական խաղ է, որը որոշ չափով նման է մականախաղի, սակայն սա բառի բուն իմաստով ավելի կրակոտ խաղ է: Խաղի ընթացքում գործածվում է այրվող գնդակ: Խաղն անվանվել է Միչոականի տարածքում բնակվող պերպեչուա ցեղի պատվին: Գնդակը պատված էր սոճու խեժով: Խաղացողները փայտե մականով հարվածում էին դրան: Խաղացողների նպատակն էր դարպասը գցել գնդակը: Այս յուրօրինակ գնդակը կոչվում էր զապանդուկուա: Այն պատրաստվում էր կտորներից ու պարաններից: Պելոտա պերպեչուան սովորաբար խաղում էին գիշերով, քանի որ լուսնի լույսի ներքո խաղն ավելի տեսարժան էր: Մեքսիկայի բնիկների կողմից ստեղծված բազում այլ խաղերի պես պելոտա-պերպեչուան ևս մոռացության է մատնվել: