13:18 , 11 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Երևանի Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի դերասանները չեն ներկայացել այսօր առավոտյան կայանալիք փորձին, և քննարկում են իրենց պայքարի հետագա քայլերը:
Նրանք դեմ են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը:
Թատրոնի մուտքի դիմաց Tert.am-ը հետաքրքրվեց ներս մտնող աշխատակիցներից, թե ինչու այսօր հայտարարված բողոքի ակցիան չկայացավ, ինչին ի պատասխան նրանք ասացին, որ քննարկում են հետագա անելիքները, որոնցից մեկը, ամենայն հավանականությամբ, կլինի ստորագրահավաք անցկացնելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ