13:12 , 11 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականը ժամանակավորապես որակազրկվել է գենդերային թեստերը չանցնելու պատճառով, տեղեկացնում է Mirror-ը:
Իրանի հավաքականի 4 խաղացողներ, որոնք նաև լավագույն խաղացողներն էին, պարզվել է, տղամարդ են և սեռափոխության վիրահատության են սպասում:
«Եթե այդ մարդիկ կարող են իրենց խնդիրները լուծել վիրահատական ճանապարհով և կարող են համապատասխանել բժշկական ցուցանիշներին, ապա հնարավորություն կստանան մասնակցել կանանց ֆուտբոլի մրցումներին»,- ասել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի ղեկավար Ահմադ Հաշեմյանը: