Համակարգչի առաջ անվտանգ նստած Մոնթե գոռալով հաստատ Մոնթե Մելքոնյան չես դառնա


14:38 , 28 հունիս, 2012

Համակարգչի դեմը անվտանգ նստած կամ էլ Երևանի փողոցներում կամ Հայաստանի գեղատեսիլ վայրերում ցուցադրվելով ու սաղ օրը Մոնթե, Մոնթե գոռալով, հաստատ Մոնթե Մելքոնյան չես դառնա: Մոնթեն իր ապրած կյանքով ու գործողություններով ապացուցեց իր ով լինելը, երբ օրինակ յոթանասունականների վերջին թողնելով ապահով կյանքը մեկնեց Լիբանան՝ պաշտպանելու այնտեղի հայկական թաղամասերը: Նույն կերպ էլ այսօր բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կրկնել լեգենդար Մոնթեյի լեգենդար ուղղին, ունեն բազմաթիվ հնարավորություններ իրականում դա անելու, օրինակ մեկնելով Սիրիա՝ պաշտպանել այնտեղի հայկական թաղամասերը, կամ էլ հազար ու մի այլ հարցերում ու վայրերում, որտեղ առկա են իրական վտանգներ, այդ թվում և կյանքից զրկվելու...