Սիրուշոն հղի՞ է


12:07 , 12 փետրվար, 2012

Վերջերս Սիրուշոն մի քանի նկար ներբեռնեց ֆեյսբուքյան իր էջ: Առաջին հայացքից կարծես թե արտասովոր ոչինչ չկա... Սակայն քիչ անց երգչուհու երկրպագուները նկատեցին, որ իրենց սիրելի Սիրուշոն փոխվել է, ավելի ճիշտ գիրացել է... Իսկ նկարները ուշադիր նայելիս կարծես թե Սիրուշոն երեխայի է սպասում...Երկրպագուները նկատել են նաև, որ նկարներում Սիրուշոն շպարված չէ, իսկ կոսմետիկա օգտագործելը հղիներին հիմնականում խորհուրդ չի տրվում:
Նկարներին զուգահեռ , երգչուհին իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որում մասնավորապես գրել է`"You see me all the time..But there is so much you don't know about me..." :
Դե ինչ համաձայնեք, որ սա արդեն մտածելու տեղիք է տալիս...