ԱՄՆ-ում նախկին զինվորականը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ լրտեսման փորձի համար


11:08 , 11 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկյան դատարանը պաշտոնաթող ամերիկացի զինծառայողին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ ձևացած FBI-ի գործակալներին գաղտնի տեղեկություն փոխանցելու փորձի համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Վիրջինիայի բնակիչ Ռոբեր Պատրիկ Հոֆմանն ավելի քան 20 տարի գտնվել է զինվորական ծառայության մեջ և հասանելիություն ունեցել գաղտնի տեղեկություններին: Քննության տվյալներով՝ նա ազգային անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկությունների փոխանցման փորձն արել է 2012-ի հոկտեմբերի 21-ին: 2013-ի օգոստոսին դատարանը Հոֆմանին մեղավոր է ճանաչել:

Գործակալությունը հիշեցնում է, որ առաջադրված մեղադրանքներով նրան սպառնում էր ցմահ ազատազրկում, սակայն Նորֆոլկ քաղաքի դաշնային դատարանը նրան ազատազրկել է 30 տարով: