Լեռնային Ղարաբաղի օդնավակայանն արդեն պատրաստ է. Ստեփանակերտ-Երևան տոմսն էլ կարժենա 16-17 հազար ՀՀ դրամ


13:53 , 28 հունիս, 2012

Լեռնային Ղարաբաղի օդնավակայանն արդեն պատրաստ է, և այն կարող է առաջիկայում ընդունել առաջին ինքնաթիռը: Ստեփանակերտի օդնավակայանից առաջին չվերթը կատարող օդանավը վաղուց գնված է, պատրաստ է նաև փորձառու անձնակազմը: Իսկ Ստեփանակերտ-Երևան տոմսի միջին արժեքը կազմելու է 16-17 հազար ՀՀ դրամ: