«Ժողովուրդ». Արարատի մարզպետարանի ծառայողական ավտոմեքենայի դիմապակու տեղադրման համար վճարվել է 600000 դրամ


09:24 , 11 փետրվար, 2014

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արարատի մարզպետարանը ծառայողական օգտագործման Toyota-Land Qruiser 150 2.7 GAS մակնիշի մարդատար ավտոմեքենայի դիմապակու և հետևի տեսանելիության ապակու տեղադրման ծառայությունների մատուցման համար վճարել է 600 000 դրամ:

Սա, իհարկե, կարելի է նորմալ համարել, հատկապես, որ վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն: Փաստորեն, Արարատի նորաթուխ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, որն Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկի) եղբայրն է, որոշել է հետ չմնալ Հայաստանի մյուս պաշտոնյաներից և ՀՀ բյուջեի հաշվին այդպիսի ծախսեր է անում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։