06:56 , 11 փետրվար, 2014
Galatv.am-ը գրում է.
ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մի խումբ քաղաքացիներ այս օրերին կանգնել են լուրջ խնդրի առաջ, հատկապես նրանք, ովքեր հունվար ամսին են վերադարձել հայրենիք: Օրերս տեղեկացել են, որ ՌԴ մեկնել չեն կարող, քանի որ նրանք այս պահին համարվում են ՌԴ-ից արտաքսված:
«Ոչ տույժ ունեմ, ոչ բան, փաստաթղթերս էլ սաղ նորմալ է, բայց դեպորտ են արել, ի՞նչ պատճառով: Գնացի տոմս գնելու, ասին՝ քեզ չի թույլատրվում տոմս վերցնել: Բայց նորմալ թռել, եկել եմ Հայաստան: 15 օր առաջ եմ եկել ու հիմի չեմ կարող գնալ: Եկել ենք հյուպատոսարան, կըսեն՝ գնացեք ձեր ղեկավարներին ասեք, իրենք են ասել, որ թույլ չտանք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է Արամայիս Արամյանը: Բացի այդ, նա նշել է, թե ամիսներ շարունակ աշխատել է Ռուսաստանում ու հիմա հասանելիք գումարը ստանալ չի կարող, քանի որ արգելել են մուտք գործել ՌԴ տարածք: «20 տարի եղավ՝ գնում-գալիս եմ, շինարարության վրա կաշխատիմ, որ տունս պահեմ: Մի քանի ամիս աշխատել եմ, փողերս չէի ստացել, եկել եմ Հայաստան: Հմի զանգել են, կըսեն՝ արի փողդ ստացի, չեն թողնա գնամ, կըսեն՝ դեպորտ է արած, ասում եմ՝ փողն ուղարկեք գա, ասում են՝ քո ստորագրությունն է պետք, այ քեզ բան: Անօրինական որեւէ բան չկա իմ փաստաթղթերում: Ինչի՞ համար են էդպես արել, որեւէ բան ինձ հայտնի չէ»,- ասել է նա:
Նույն խնդրի առաջ կանգնել է նաեւ Հովհաննես Համբարյանը: Ընտանիքն այս պահին ՌԴ-ում է, սակայն ինքը
չի կարող մեկնել: Նշում է, թե ստեղծվել է անորոշ մի վիճակ, ու չի կողմնորոշվում՝ ինչ անել՝ ընտանիքի անդամների՞ն կանչել Հայաստան, թե՞ սպասել:
«Չեն թողնում գնալ, ընտանիքս մնացել է էնտեղ, ես էլ եկել մնացել եմ էստեղ: Հունվարի 22-ին եմ եկել, հիմի ասում են՝ չես կարող գնալ, որ պատճառով, ինչի՝ չգիտեմ: Եկա Հայաստան, լսեցի էդ օրենքի մասին, որ ինչ-որ բան են փոխել ռուսները: Ու հմի չեմ կողմնորոշվի, խառը վիճակ է, լավ, ես ի՞նչ էնեմ: Գիտենայի էս կարգի խնդրի առաջ կկանգնիմ, չէի գա: Հմի ընտանիքս ի՞նչ էնեմ ես: Կըսեն՝ օրենքը կարգելե, 3 ամիս բդի էստեղ էղնինք, բայց դեկտեմբերին էկածներն ազատ ելումուտ են անում: Անհասկանալի վիճակ է»,- մեր լրագրողի հետ զրույցում նշել է նա...
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ