00:57 , 11 փետրվար, 2014
168.am-ը գրում է.
Ռուսական «Известия» պարբերականը գրում է, որ Հայաստանի Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակով դիմել է ռուսաստանցի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշեւին` Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու խնդրանքով: Նպատակը Ռուսաստանում հայաստանցի աշխատանքային ներգաղթյալների գտնվելու պայմանների դյուրացումն է` պայմանավորված Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հանգամանքով: Խոսքը հունվարի 1 –ից Ռուսաստանում ուժի մեջ մտած վիզային ռեժիմի եւ օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանի տարածքում մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետն 90 օր սահմանելու մասին է: Սա վերաբերում է Ռուսաստանում գտնվող մոտ 2 մլն հայերին: «Հայաստանն ըմբռնումով է վերաբերվում Ռուսաստանի կողմից ապօրինի ներգաղթի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Սակայն դրանում հաշվի չեն առնվել Երեւանի եւ Մոսկվայի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության որոշ կարեւոր նրբերանգներ»,-ասվում է Ա. Բաղդասարյանի նամակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ