Վրաստանի նախագահը ողջունում է Թբիլիսիի և Սոչիի միջև օդային հաղորդակցության հնարավորությունը


00:41 , 11 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դրական է արձագանքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին` Թբիլիսիի և Սոչիի միջև կանոնավոր օդային հաղորդակցության հնարավորության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Նա նշել է, որ ողջունում է «Ռուսաստանի հետ ցանկացած կապի վերականգնումը, որը կմեղմի լարվածությունը և կողմերին ռացիոնալ երկխոսության կհանգեցնի»:

«Վերջին տարվա ընթացքում Վրաստանի իշխանությունների քաղաքականության էությունն այն է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային ու մշակութային կապերը հանդես են գալիս որպես նախադրյալաներ, որոնք արդյունքում պետք է ֆոն նախապատրաստեն երկու երկրների միջև բարդ քաղաքական խնդիրների լուծման համար»,- ասել է Մարգվելաշվիլին: