Իրինա Ռոդնինան բացատրել է, թե ինչու է Օբամայի՝ բանանով լուսանկարը հայտնվել է Twitter-ի իր էջում


00:01 , 11 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Բարաք Օբամայի մասնակցությամբ կոլաժը Իրինա Ռոդնինայի Twitter-յան էջում տեղադրել են հակերները: Այդ մասին օլիմպիական չեմպիոնուհին հայտարարել է այսօր՝ իր միկրոբլոգում: Նա ներողություն է հայցել այդ մասին օգտատերերին ժամանակին չտեղեկացնելու համար և նշել է, որ ինքը չի աջակցում հակերներին: Այս մասին հաղորդում է Rossia Today-ը:

2013թ.-ի սեպտեմբեր ամսին Ռոդնինայի Twitter-յան էջում հայտնվել է մի կոլաժ, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը հետաքրքրությամբ նայել են իրենց առաջարկած բանանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ