Հասկանալի է դառնում՝ ինչու էին մարդկանց սրսկում «մեկ ա բան չի փոխվի» կարգախոսով հուսահատ վերաբերմունքը


23:04 , 10 փետրվար, 2014

Էսօր նորություններ լսելուց մի բան հասկացա /բայց ընդամենը աննուղակի կապ ուներ բովանդակության առումով/. բոլորս էլ մոտավորապես նույն գնահատականն ենք տալիս խորհրդարանին, եւ դա հասկանալի է եւ տրամաբանական, բայց եթե խորը նայենք, կտեսնենք, որ էսօր խորհրդարանը ներուժ ունի լուրջ դեր խաղալու հանրապետության քաղաքական կյանքում, ոնց պտտվում ենք, երկրի գլխավոր բեմերից մեկը այնտեղ է: Ու հասկանալի է դառնում, ինչու էին մարդկանց սրսկում «մեկ ա բան չի փոխվի» կարգախոսով անտարբեր ու հուսահատ վերաբերմունքը, որուհետեւ խորհրդարանի վատ լինելը պայմանավորված է ոչ թե տարբեր ճամբարների գոյությամբ, այլ տոկոսային առումով ահռելի ակտիվ բալլաստի մեծ զանգվածով: