22:36 , 10 փետրվար, 2014
Մոտենում է սիրահարների տոնը, եւ ժամանակն է արդեն նվեր գնել սիրած էակի համար: Տղաները, ինչպես եւ աղջիկները, այդ օրը ոչ պակաս ուշադրության կարիք ունեն: Չէ՞ որ տոնը վերաբերում է զույգերից ամեն մեկին, եւ ո՞վ ասաց, որ նվերը գնողի դերում միայն տղաները պետք է լինեն: Ստորեւ կներկայացնեք, թե իգական սեռի աղջիկները ինչ կարող են նվիրել իրենց սիրած տղային Սուրբ Վալենտինիտոնի կապակցությամբ: Աղջիկների «բախտն» այս հարցում չի բերել: Վալենտինի տոնին հատուկ են ծաղիկները, կոնֆետները, սիրո խոստովանությամբ բացիկները, սրտերն ու փուչիկները: Տղաներից քչերն են նմանատիպ բաներ են սիրում, ուստի որքան էլ ռոմանտիկ լինեք, այնուամենայիվ, խուսափեք տղային նման «աղջկական» եւ «թիթիզ» նվերներ անելուց: Ձեր ընկերն ավելի կգնահատի, եթե դուք նրա պլանշետի կամ սմարթֆոնի համար գեղեցիկ եւ նորաոճ պատյան գնեք, կամ իր սիրելի օծանելիքի նոր բույրերից որեւէ մեկը: Նվեր ընտրելիս հաշվի առեք նրա նախասիրությունները, հագուստի ոճը: Գեղեցիկ, թանկարժեք ժամացույցը կամ դրամապանակը դուր կգա ցանկացած տղամարդու: Առավել գործնական մարդկանց համար ընտրեք կաշվե գեղեցիկ թղթապանակ կամ հաստ նոթատետր եւ թանկարժեք գրիչ: Սիրած տղային կարելի է նվիրել նաեւ հագուստ: Օրինակ` նրա եւ ձեր անուններով կամ զավեշտալի գրություններով շապիկներ: Եթե ձեր ընկերը գործարար է, ապա թանկարժեք խմիչքը կամ սիգարը հաստատ նրա սրտով կլինի:
Slaq.am-ը գրում է.



