22:12 , 10 փետրվար, 2014
Armsport.am-ը գրում է.
Ինչպես արդեն նշել ենք Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն այսօր մասնակցել է Դոնեցկի «Մետալուրգի» և Պրահայի «Սլավիայի» միջև ընկերական խաղին, որն ավարտվել է 1:1 հաշվով: Այդ հանդիպմանը Ղազարյանը, ընդհանուր առմամբ, խաղադաշտում անցկացրել է 65 րոպե:
Այսօր «Մետալուրգը» ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացրել՝ մրցելով ռուսական «Ամկարի» հետ: Հանդիպումն ավարտվել է ուկրաինական ակումբի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Այս խաղին ևս Ղազարյանը մասնակցել է: Նա խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 53-րդ րոպեին՝ փոխարինելով գոլի հեղինակ դարձած Մորաեսին:
Այսպիսով, Գևորգ Ղազարյանն այսօր, ընդհանուր առմամբ, խաղադաշտում անցկացրել է 102 րոպե:
«Մետալուրգ» - «Ամկար»՝ 1:0
Գոլը՝ Մորաես 28: