Պատրաստվում եմ պայմանագիր ստորագրել Պրիբրամի հետ. Լևոն Հայրապետյան


19:50 , 10 փետրվար, 2014

Լևոն Հայրապետյան. Պատրաստվում եմ պայմանագիր ստորագրել Պրիբրամի հետArmsport.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը , ով փետրվարի սկզբից չեխական «Պրիբրամի» կազմում մասնակցում է Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքին, փետրվարի 7-ին վնասվածք էր ստացել:

Armsport.am-ի հետ զրույցում ֆուտբոլիստը հայտնեց, որ վաղը «Պրիբրամի» հետ կմեկնի Չեխիա, որտեղ ակումբի հետ համաձայնագիր կսորագրի:

«Ոտքիս մկանն եմ ձգել, իսկ նմանատիպ վնասվածքներից ապաքինվելու ժամկետները դժվար է կանխագուշակել: Վաղը թիմի հետ մեկնելու եմ Չեխիա, որտեղ ինձ կհետազոտեն տեղի բժիշկները:

«Պրիբրամի» մարզիչները գոհ են մնացել իմ խաղից և Չեխիայում ինձ հետ պայմանագիր կսորագրեն: Պայմանագրի կետերը դեռ պետք է համաձայնեցնենք ակումբի ղեկավարության հետ:

«Պրիբրամը» երիտասարդ թիմ է, որը ցանկանում է տեխնիկական ֆուտբոլ ցուցադրել: Դա ինձ շատ գրավեց», - ասաց Հայրապետյանը:

Նշենք, որ Չեխիայի Բարձրագույն խմբում «Պրիբրամը» 16 թիմերի մեջ վաստակած 15 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Առաջնության արդյունքում ուժեղագույնների խումբը լքում են երկու թիմեր: