Եկեք հավաքենք ընդամենը 70 000 դրամ, եւ «Անպետքը»-ի 4 հոգանոց խումբը կմեկնի Լեհական փառատոնին՝ պատվով ներկայացնելու մեր երկիրը


19:44 , 10 փետրվար, 2014

Հայեր ջան, փաստորեն Մշակույթի նախարարությունը վճարում է փառատոն մեկնելու մեկ տոմսի արժեքը, և մեր թիմի որոշմամբ դա կլինի ամենաերիտասարդ մասնակցի տոմսը: Իմ և ևս մեկ մասնակցի տոմսը մենք ինքներս կգնենք, մեր չորրորդ մասնակցի գլխավոր դերակատար Գեորգի Հովակիմյանի տոմսը ով համեստաբար իր տեղը զիջեց երիտասարդներին մենք կգնենք ձեր հանգանակությունների շնորհիվ: Պահանջվող 230000 դրամից արդեն հավաքվել է 91000 դրամը, Մնացյալ 139000-ը ստանալու համար մեզ հարկավոր է հավաքել ընդհամենը 70000-ը քանզի մեր հովանավոր Արման Գրիգորյանը երեկվանից ցանկացած արված հանգանակում կրկնապատկում է: Եկեք հավաքենք այդ 70000 դրամը և «Անպետքը»-ի 4 հոգանոց պատվիրակությունը կմեկնի Լեհական փառատոնին պատվով ներկայացնելու մեր երկիրը... Շնորհակալություն