Լրագրողը խափանել է New York Fashion Week-ի ցուցադրություն


21:31 , 10 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը խափանել է New York Fashion Week-ի ցուցադրությունը, գրում է The New York Times-ը:

«Prabal Gurung բրենդի հագուստի ցուցադրման ժամանակ Սեդյուկը դուրս է վազել բեմ՝ վերարկուով, թագով ու կարմիր գուլպաներով»,- գրում է պարբերականը:

Լրագրողը հասցրել է վազել մինչև մոդելները ու անգամ ծնկի իջնել նրանցից մեկի առաջ: Մանեկենուհիները բավական անվրդով են եղել նման ներկայացման հանդեպ: Դրանից հետո Սեդյուկին դուրս են բերել պոդիումից:

Կազմակերպիչներին որևէ բողոք չի ներկայացվի, գրում է The New York Times-ը: