Մահացել է օսկարակիր ռեժիսոր Գաբրիել Աքսելը


19:38 , 10 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Կյանքի 95-րդ տարում մահացել է դանիացի առաջին օսկարակիր ռեժիսոր Գաբրիել Աքսելը: Այս մասին հայտնել է նրա ընտանիքը: 

Աքսելը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 1987 թ. նկարահանեց «Բաբետտայի խրախճանքը» ֆիլմը՝ դանիացի գրող Կարեն Բլիկսենի պատմվածքի հիման վրա: 

Համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ մտած այս ֆիլմի վրա ռեժիսորն աշխատել է ընդհանուր առմամբ 14 տարի: 

Կինոնկարն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ «Օսկարի»: